YouTube-ում ավելացել է հինգ նոր գործառույթ

YouTube-ում ավելացել է հինգ նոր գործառույթ

YouTube վիդեոհոսթինգը ներկայացրել է միանգամից հինգ նոր գործառույթ։ Այդ մասին հաղորդում է gazeta.ru-ն։

Ամենակարևոր նորամուծությունը, ինչպես նկատում է կայքը, Jump Ahead գործառույթն է, որը թույլ է տալիս  տեսանյութի ավելի հետաքրքիր պահերը դիտել՝ հիմնվելով ունկնդիրների կարծիքների վրա, որոնք գեներացվելու են արհեստական բանականության միջոցով։ Բայց, այդ ֆունկցիան հասանելի կլինի միայն վճարովի բաժանորդագրության դեպքում։

Jump Ahead-ը թույլ է տալիս ա8ագ անցնել տեսանյութի ավելի շատ դիտված հատվածներին կամ բաց թողնել հաճախ բաց թողնվող մասերը։ Ներկա դրությամբ այդ ֆունկցիան հասանելի է Premium-ի ամերիկյան բաժանորդներին՝ Android-ի բազայի վրա։

Նորություններից մեկն էլ, որի մասին հաղորդվել է օրեր առաջ, «Նկարը նկարի վրա» վերարատադրումն է, որը նախատեսված է Short-երի համար։ փորձարկման փուլում են նաև  Smart downloads և Ask գործառույթները․ առաջինն ընտրում ու պահպանում է կարճ տեսանյութերը՝ առնցանց դիտելու համար, իսկ երկրորդը թույլ է տալիս կապ հաստատել չաթ-բոտի հետ՝ տեսանյութի մասին խորհրդատվություն ստանալու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում