Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցել է հրաշալի մթնոլորտում. France-Presse

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցել է հրաշալի մթնոլորտում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է France-Presse-ը, հայատարարել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մերձավոր շրջապատում:

Փարիզի Մարինյի պալատում հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են Ե ԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում