Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը
29/06/2024 15:52
Նմանատիպ
Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնլ է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր և հաստատել է մասնակցությունը:
Այլ պայմանավորվածություն այս պահին չկա»,-ասել է նա:
Ավելի վաղ Օ’Բրայենը ԱՄՆ-ի անունից Հայաստանին ու Ադրբեջանին հրավիրել էր ՆԱՏՕ-ի միջոցառմանն ու հույս հայտնել, որ Միրզոյանն ու Բայրամովը հանդիպում կանցկացնեն Վաշինգտոնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում