Արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն Իրանում կկայանա հուլիսի 5-ին
Նմանատիպ
Արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն Իրանում կկայանա հուլիսի 5-ին։ Երկրորդ փուլ անցած երկու թեկնածուները՝ Մասուդ Փեզեշքիանը և Սաեդ Ջալիլին վաղվանից՝ հունիսի 30-ից, կարող են սկսել քարոզարշավը։ Այն տևելու է ընդամենը չորս օր՝ մինչև հուլիսի 3-ը։ Այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վադիդին։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահական ընտրություններում ավելի քան 14 մլն ընտրաթերթիկների հաշվարկից հետո երկրի առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը առաջ է անցել երկրորդ տեղում ընթացող Սաիդ Ջալիլիից՝ միջուկային ծրագրի վերաբերյալ առաջատար բանակցողից, հավաքելով ընտրողների ձայների 42,32 տոկոսը։
Շաբաթ առավոտյան Իրանի ընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին նոր մանրամասներ է հայտնել ուրբաթ օրը կայացած նախագահական ընտրություններից. տեղի ժամանակով առավոտյան ժամը 08.20-ի դրությամբ հաշվարկվել էր 14 070 462 ձայն։ Վերջին տվյալներով՝ Մասուդ Փեզեշքիանը հավաքել է 5 955 781 ձայն, ինչը համապատասխանում է 42,32 տոկոսին։
Սաիդ Ջալիլին, որը զբաղեցրել է երկրորդ տեղը, հավաքել է ձայների 39,51 տոկոսը՝ ստանալով 5 560 321 ձայն, տեղեկացրել է Էսլամին։ Երկու մյուս թեկնածուները՝ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը եւ Մոսթաֆա Փուրմոհամադին, հավաքել են ձայների 13,44 եւ 0,79 տոկոսը։ Ավելի քան 61 մլն իրանցիներ քվեարկելու իրավունք ունեին 59 000 ընտրատեղամասերում ուրբաթ, ամբողջ երկրում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում