Հայտնի են 2024թ․ առաջին կիսամյակի լավագույն սմարթֆոնները․ The Verge

Հայտնի են 2024թ․ առաջին կիսամյակի լավագույն սմարթֆոնները․ The Verge

Հեղինակավոր անգլալեզու The Verge պարբերականը հրապարակել է 2024թ․ առաջին կիսամյակի լավագույնը ճանաչված Android սմարթֆոնների ցանկը։

Համաձայն աղբյուրի՝ առաջին հորիզոնականում Samsung Galaxy S24 Plus մոդելն է, որը բարձր գնահատականի է արժանացել 6,7 դյույմանոց AMOLED էկրանի, ինչպես նաև Snapdragon 8 Gen 3 տիպի պրոցեսորի համար։

Սարքն ունի 4900 մԱ*ժ հզորությամբ մարտկոց և անլար լիցքավորման հնարավորություն։

Երկրորդ տեղում Samsung Galaxy S24 Ultra մոդելն է։ The Verge-ն այն անվանել է «լավագույն անզիջում սմարթֆոնը»։ Մոդելը տարբերվում է մեծ՝ 6,8 դյույմանոց AMOLED էկրանով, տիտանից կաղապարով։ Հիմնական տեսախցիկը 200 մեգապիքսել է՝ պատկերի օպտիկական պարզեցմամբ, տելեօբյեկտիվը 50 ՄՊ է՝ հնգակի զումի հնարավորությամբ։ Երկրորդ տելեօբյեկտիվը 10 ՄՊ է՝ զումի եռակի հնարավորությամբ։

Չինական արտադրության OnePlus 12-ը երրորդ տեղում է՝ շնորհիվ 6,82 դյույմանոց, OLED տիպի էկրանի և թարմացման արագ հնարավորությամբ։ Սմարթֆոնն ունի Dolby Vision-ի հնարավորություն, Snapdragon 8 Gen 3 պրոցեսոր, մինչև 24 ԳԲ ՕԶՈՒ, 5400 մԱ*ժ հզորությամբ մարտկոց։

Պարբերականը OnePlus 12-ը համարել է լավագույն ընտրությունը նրանց համար, ովքեր հոգնել են ամենուր արհեստական բանականության ներդրումից։

Google Pixel 8 Pro-ն պարբերականի կողմից առանձնացվել է նաև իր 6,7 դյույմանոց LTPO OLED տիպի էկրանով։ Մարտկոցի հզորությունը 5050 մԱ*ժ է։ Տեսախցիկը 50 ՄՊ-ոց է, OIS տիպի, տելեօբյեկտիվը 48 ՄՊ է՝ հնգակի զումի հնարավորությամբ։ Խոնավությունից և փոշուց պաշտպանությունն իրականացվում է IP68 ստանդարտի համաձայն։ The Verge-ն Pixel 8 Pro-ն համարել է ընտանեկան լուսանկարների և տեսանյութերի համար լավագույն տարբերակը։

Բացի այդ, լրագրողներն առանձնացրել են Samsung Galaxy Z Fold 5 և Nothing Phone (2) մոդելները՝ որպես հատուկ նշանակությամբ սարքեր։ Պարբերականը հիշատակել է նաև Samsung Galaxy Z Flip 5, OnePlus Open и Google Pixel 8a մոդելները՝ որպես գնահատանքի արժանի սմարթֆոններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում