Ռուսաստանի հետ հնարավոր է տեղի ունենան բանակցություններ․ Զելենսկի

Ռուսաստանի հետ հնարավոր է տեղի ունենան բանակցություններ․ Զելենսկի

Ուկրաինան հնարավոր է համարում Ռուսաստանի հետ բանակցությունները միջնորդների միջոցով, որի դերում կարող է լինել ցանկացած երկրի ներկայացուցիչ։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Philadelphia Inquirer-ին տված հարցազրույցում։

«Ուկրաինան կարող է գտնել մոդել, որի դեպքում համապատասխան փաստաթղթերի, քայլերի և եղանակների միջոցով լուծում կգտնվի», – ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Կիևը կարող է բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Զելենսկու խոսքով՝ առաջին անգամ նման մոդել կիրառվել է հացահատիկային միջանցքի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման ժամանակ, երբ Կիևն ու Մոսկվան զուգահեռ համաձայնագրեր են կնքել ՄԱԿ-ի և Թուրքիայի հետ։ «Երկու հայելային համաձայնագրեր, որոնք ստորագրել են Թուրքիան և ՄԱԿ-ը, առանձին վերցրած՝ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, ճիշտն ասած, այս հացահատիկային միջանցքը բավականին երկար ժամանակ է աշխատել»,- նշել է նա։

Նման մոդելը, նրա կարծիքով, կարող է օգտագործվել «տարածքային ամբողջականության, էներգիայի և նավարկության ազատության» հարցերը լուծելու համար։ Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ ցանկացած մայրցամաքի երկրների ներկայացուցիչներ կարող են հանդես գալ որպես միջնորդ, «որ ոչ ոք չասի, որ միայն հավաքական Արևմուտքն է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում