Իշխանությունն ամեն առիթով խրախուսում է ընդդիմադիրների հանդեպ ուժի կիրառումը․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Փաշինյանի գործողությունները՝ կապված Ադրբեջանի բոլոր պահանջները լուռումունջ կատարելու հետ, մեծ հարցեր են առաջացրել ոչ միայն հասարակության գերակշիռ մեծամասնության, այլև հենց Փաշինյանի թիմակիցների շրջանում․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը երեկ թարս ապտակ հասցրեց գրպանային արեւմտամետներին, որոնք Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու գործընթաց սկսելու նախաձեռնությամբ են հանդես եկել, անցած շաբաթ էլ ՔՊ-ին համոզեցին խորհրդարանում լսումներ կազմակերպել եւ պահանջում էին իշխանություններից հարցը դնել հանրաքվեի՝ համոզմունք հայտնելով, որ ժողովուրդն ասելու է «այո»։
Երեկ Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշեց, որ հանրաքվե չի լինելու, քանի որ ինքը գիտի ժողովրդի կարծիքը։ Ապա հարցը փորձեց գցել եվրոպացիների գրպանը, հայտարարելով՝ եթե հանրաքվե անեն, նախ պետք է քարոզարշավ լինի․ «Մարդիկ հարցնելու են՝ ԵՄ-ն պատրա՞ստ է մեզ ընդունել։ Ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ, որովհետեւ ԵՄ-ի ներսում էլ ընթանում են գործընթացներ, ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքներն առնվազն հարցեր են առաջացնում։ Մենք ամենաբարձր մակարդակով հայտարարել ենք քաղաքական կամքի մասին»։
Սա, ըստ էության, մեր նախորդ հրապարակումն է հաստատում, որ Փաշինյան-արեւմտամետներ տանդեմը պայմանավորված է հանրաքվեի հարցն օրակարգ բերել եւ ԵՄ անդամության քարոզչությունը դրել գրանտակեր եվրոպամետների վրա, որ բարձրացնի նախաձեռնողների վարկանիշը: Ըստ ամենայնի՝ փորձելու են ամեն ինչ անել, որ Արամ Զավենի Սարգսյանի, Արման Բաբաջանյանի, Տիգրան Խզմալյանի եւ մյուսների վարկանիշն այնքան բարձրանա, որ առաջիկա ընտրություններում այս ուժերը շատ ձայն հավաքեն եւ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելով` իշխանություն վերցնեն:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի գործողությունները՝ կապված, այսպես կոչված, սահմանազատման և, ընդհանրապես, Ադրբեջանի բոլոր պահանջները լուռումունջ կատարելու հետ, մեղմ ասած, մեծ հարցեր են առաջացրել ոչ միայն հասարակության գերակշիռ մեծամասնության, այլև հենց Փաշինյանի թիմակիցների շրջանում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ քպականները գնալով ավելի հաճախակի են թե՛ իրենց նեղ շրջապատում, թե՛ միմյանց հետ զրույցներում կասկածներ հայտնում տեղի ունեցող գործընթացների առումով:
Նրանք ևս նշում են, որ փաստացի գործ ունենք ոչ թե իրական սահմանազատման կամ սահմանագծման, այլ բացառապես միակողմանի զիջումների հետ: Նրանք, մեր տեղեկություններով, տարակուսում են, որ Փաշինյանն իրենց ի սկզբանե այլ բան է ասել, հիմա լրիվ այլ բան է անում, այդ թվում՝ համապատասխան երկկողմանի հանձնաժողովի աշխատանքների, որոշումները ԱԺ-ի միջոցով կայացնելու և այլ թեմաների առումով:
Մեր զրուցակիցներից մեկը նաև նշում էր, որ քպականների շրջանում լուրջ կասկածներ կան նաև այն առումով, թե ինչո՞ւ հանկարծ հրապարակ նետվեց Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցի թեման, ինչո՞ւ այդ հարցազրույցն այդպես էլ Ադրբեջանը չհրապարակեց: Նրանք անհանգստանում են, որ գուցե ճիշտ են այն մտավախությունները, թե այս պարագայում գործ ունենք ուղիղ շանտաժի հետ, այսինքն՝ Փաշինյանը լուռումունջ կատարում է Ադրբեջանի պահանջները, որ ինչ-ինչ տեղեկություններ ջրի երես դուրս չգան:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների ու քաղաքացիների նկատմամբ ճնշումների գործադրումն ու բիրտ ուժ կիրառելը խրախուսելու համար, ամեն առիթի պարգեւատրում ու շնորհակալագրեր է հանձնում բռնարարներին:
Նախ հունիսի 12-ին՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայի ընթացքում հատուկ միջոցներ կիրառելուց անմիջապես հետո, ոստիկանները ՀՀ պետբյուջերի միջոցներից դրամական պարգեւ ստացան, հիմա էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է որոշել խրախուսել բռնարարներին։
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԱԺ պաշտոնական կայքից տեղեկացավ, որ Ալեն Սիմոնյանը ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշանվերով՝ համաձայն 1-ին հավելվածի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով։ Հետ գնացինք լրահոսով՝ պարզելու, թե այս օրերին ԱԺ ՊՊԾ աշխատակիցներն ինչով են աչքի ընկել:
Պարզեցինք, որ նրանք, օրինակ, ԱԺ-ում լրագրողների աշխատանքը խոչընդոտելով, լրագրողների համար սահմանված օթյակից նրանց ապօրինաբար դուրս հանելով են զբաղված եղել, ինչպես նաեւ խոչընդոտել են ընդդիմադիր պատգամավորների մուտքը իրենց աշխատավայր՝ Ազգային ժողով, դարձյալ հունիսի 12-ին։
Ահա, թե ինչի համար է Ալեն Սիմոնյանը որոշել խրախուսել ՊՊԾ աշխատակիցներին, որպեսզի մյուս անգամ ավելի մեծ ոգեւորությամբ նրանք պաշտպանեն ՔՊ-ական, ինչպես ասվում է, «դավաճան» իշխանություններին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Փաստ» օրաթերթը գրում է․ Այս տարվա ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ հեղինակավոր անձանց կողմից Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024-ի Խաղաղության նոբել յան մրցանակի՝ իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար։
Ի դեպ, նշվում է, որ հատկապես հիշատակվել է նաև Ռուբեն Վարդանյանի գործունեությունը շրջափակված Արցախում, որտեղ նա փորձել է մեղմել հումանիտար ծանր կարիքները, ինչպես նաև կենսական պայմանների բարելավման հնարավորություններ է ստեղծել դժվարին վիճակում հայտնված մարդկանց ու երեխաների համար։ Այս տեղեկությունն, ինչպես երևում է, հանգիստ չի տալիս Ադրբեջանին, որը տևական ժամանակ ապօրինաբար գերեվարված է պահում թե՛ Ռուբեն Վարդանյանին, թե՛ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այլ ներկայացուցիչների:
Ըստ այդմ, ադրբեջանցիները փորձում են աշխարհի աչքերում վարկաբեկել Վարդանյանին, ի մասնավորի, նրան ներ կ ա յաց նել «ռու ս ա կ ա ն ագենտ»: Սա իրականացվում է տարբեր տեղեկատվական հարթակների միջոցով՝ այն հույսով, որ նման «մեղադրանքը» Արևմուտքում արձագանք կգտնի, և Վարդանյանը չի ստանա Նոբել յան մրցանակ: Զուգահեռ Ադրբեջանը փորձում է ազդել Նոբել յան հանձնաժողով երաշխավորություն ներկայացրած Եվրախորհրդարանի պատգամավորների վրա՝ կոչ անելով նրանց Վարդանյանի անունը հանել թեկնածուների ցուցակից: Սակայն արդեն իսկ, մեր տեղեկություններով, երկու պատգամավոր հրաժարվել է նման կոչերը նույնիսկ քննարկել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում