Apple-ը կթողարկի ներկառուցված տեսախցիկով ականջակալներ
Նմանատիպ
2026թ. Apple-ը կթողարկի AirPods անլար ականջակալները, որոնք կունենան ներկառուցված տեսախցիկ։ Այդ մասին Medium-ի իր բլոգում գրել է հայտնի ինսայդեր և TF International Securities-ի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն։
Համաձայն Կուոնի՝ AirPods ականջակալները հագեցած կլինեն ինֆրակարմիր տեսախցիկներով, ինչպիսիք iPhone-ում և iPad-ում օգտագործվում են Face ID-ի ֆունկցիան գործարկելիս։
Նոր սարքի առավելություններից մեկն էլ տարածության վրա բարձրորակ ձայն ապահովելն է։ Եթե AirPods ականջակալներ օգտագործողըVision Pro-ով տեսանյութ դիտելիս գլուխը շրջում է, ձայնի աղբյուրը կոնկրետ ուղղության վրա բարձրացնում է ձայնի որակը։
AirPods-ի ներկառուցված տեսախցիկը թույլ է տալիս հայտնաբերել շրջապատող միջավայրի պատկերի փոփոխությունը։ Նշվում է, որ
Apple-ին AirPods ականջակալները տրամադրելու է Foxconn ընկերությունը, որը կարող է տարվա ընթացքում արտադրել շուրջ 18-20 մլն մոդուլ, այսինքն՝ 10 մլն զույգ AirPods։
Հետևեք մեզ նաև Telegram-ում