Երևանում մեկնարկել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի Global Business Forum-ը

Երևանում մեկնարկել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի Global Business Forum-ը

Ամբողջ մեկ շաբաթ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում սպասվում են բազում միջոցառումներ՝ քննարկումներ, դասախոսություններ, բիզնես այցեր, հանդիպումներ և այլն։ Այս տարի ֆորումին մասնացելու են եկել աննախադեպ թվով հայ գործարարներ՝ աշխարհի ավելի քան մեկ տասնյակ երկրներինց։

Global Business Forum-ի մեկնարկը տրվել է հուլիսի 1-ի երեկոյան՝ «Golden Tulip Yerevan» հյուրանոցում։ Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել Ֆորումի մասնակիցների դիմավորման արարողություն, «Մանթաշյանց» գործարարների ակումբի՝ աշխարհի տարբեր քաղաքներում գործող մասնաճյուղերի ներկայացուցիչների հանդիպում, ինչպես նաև բիզնես ակումբի գաղափարների ու ծրագրերի քննարկում։

Հայաստան ժամանած գործարարները ներկայացրել են Global Business Forum-ին մասնակցելու իրենց շարժառիթներն ու ակնկալիքները։ Համաժողովի մեկնարկի առաջին իսկ րոպեներից մանթաշյանականներին հատուկ ջերմ և գործնական մթնոլորտում ֆորումի մասնակիցներն սկսել են խոսել ապագայի ծրագրերից, քննարկել արդեն օսկ գոյություն ունեցող համագործակցությունների ընթացքը։

Հուլիսի 2-ին և 3-ին Global Business Forum-ի մասնակիցները բիզնես այցեր կունենան դեպի ՀՀ Լոռու և Շիրակի մարզեր։ Այնուհետև մեծ համաժողով և բիզնես այցեր Երևանում, իսկ վերջին երեք օրերը անց կկացնեն Դիլիջանում, որտեղ նախատեսված են բազում գործնական ծրագրեր ու հանդիպումներ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում