Հետաքրքիր մանրամասներ՝ iPhone 16 Pro-ի և iPhone 16 Pro Max-ի մասին
Նմանատիպ
iPhone 16 Pro-ն և iPhone 16 Pro Max-ը կունենան Samsung-ի ամենաժամանակակից M14 տիպի OLED էկրաններ։ Այդ մասին հայտնում է հարավկորեական ETNews պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ «M» տառը խորհրդանշում է էկրանների արտադրության մեջ Samsung ընկերության կողմից օգտագործվող նյութերը՝ materials, իսկ 14 թիվը՝ թողարկման սերիայի համարն է։ Ի դեպ, 14-րդը թողարկված վերջին սերունդն է։
Պարբերականին նաև հայտնի է դարձել, որ ավելի էժան մոդելները՝ Phone 16-ը և 16 Plus-ը կհամալրվեն M12 էկրաններով, որոնք երկու սերունդ ավելի շուտ են թողարկվել, քան M14-երը։
iPhone 16 Pro-ն և iPhone 16 Pro Max-ը 2024թ․ միակ մոդելները չեն, որոնք հագեցվելու են Samsung M14 մատրիցայով։
Աղբյուրի տեղեկություններով՝ Google Pixel 9-ի նոր շարքի բոլոր մոդելները կունեն նման էկրան։
iPhone 16 սերիան, ամենայն հավանականությամբ, կներկայացվի 2024թ․ սեպտեմբերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում