Ինչպե՞ս խուսափել սմարթֆոնի գերտաքացումից․ խորհուրդներ մասնագետից
Նմանատիպ
Շոգ եղանակին՝ մասնավորապես 30 աստիճանից բարձր ջերմաստիճանի պայմաններում, սմարթֆոնները զգալի խոցելի են դառնում։
«Երբ օդի ջերմաստիճանը 30 աստիճան է և դրանից բարձր, սմարթֆոնները կարող են տաքանալ մինչև 50-60 աստիճան, ինչի հետևանքով կարող են վնասվել հեռախոսի մասերը, իսկ արագագործությունը՝ նվազել։ Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ կարող է նաև խամրել էկրանի մատրիցան և պայծառությունն ընկնել»,-«Պրայմ» գործակալության հետ զրույցում այդ մասին ասել է «Ռոսկաչեստվո» ծառայության թվային փորձաքննության կենտրոնի ղեկավար Սերգեյ Կուզմենկոն։
Խնդիրներից հնարավորինս խուսափելու համար Կուզմենկոն մի քանի խորհուրդներ է տվել․
1․ խուսափել ոչ օրիգինալ լիցքավորիչների և մասերի օգտագործումից՝ մարտկոցի գերտաքացումից խուսափելու համար,
2․ անջատել Bluetooth-ը, Wi-Fi-ն ու GPS-ը, եթե դրանք տվյալ պահին պետք չեն,
3․ չխաղալ գրաֆիկական մեծ ծանրաբեռնվածութւն ենթադրող խաղեր։
4․ լիցքավորման ժամանակ լիցքավորիչը չդնել ստվերում, փակել բոլոր հավելվածները և կողպել էկրանը։
Գերտաքացումից խուսափելու համար կարելի է նաև օգտագործել լիցքավորիչ, որն ունի ավելի ցածր հզորություն և սահմանափակել լիցքավորման մակարդակը մինչև 70-80%:
Մասնագետի խոսքով՝ սմարթֆոնը հովացնելու ամենահեշտ ձևն այն ավելի քիչ օգտագործելն է: Եթե դա հնարավոր չէ, ապա կարելի է միացնել էներգախնայողության ռեժիմը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում