Շարժումը նոր թափով վերսկսելու է․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
ՔՊ-ականները ԵՄ անդամակցության հանրաքվեի էին պատրաստվում, իսկ Փաշինյանը դրա կարիքը չի տեսնում. հերթական միանձնյա որոշումը․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ըստ «Սեւան» ազգային պարկի կայքի՝ 2022 թվականի ապրիլի 5-ից հետո ՊՈԱԿ-ում կենդանության նշանները բացակայում են. 79 հաստիք, 15 մեքենա, միլիոնավոր դրամների աշխատավարձի ֆոնդ, բայց ոչ մի աշխատանք:
Այս բնորոշումը, ցավոք, վերաբերում է Սեւանա լճի տարածքին, որը Հակոբ Սիմիդյանի կառավարմամբ «բարեհաջող» կործանվում է. եւ եթե ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ՔՊ-ականների կողմից թույլ տված ձախողումները ապագա իշխանությունները մի կերպ կշտկեն, Սեւանի էկոլոգիական աղետը անդառնալի հետեւանքներ կունենա։
Ներկայացվող լուսանկարները ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքի վերջին «նորություններն» են, որոնք ամբողջությամբ «հնություն» են։
«Սեւան» ազգային պարկի տնօրենը 2022 թվականի մարտին ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի ջանքերով նշանակված Կարեն Մնացականյանն է»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սյունիքի մարզում՝ Տաթեւ վանքի բակում Բագրատ սրբազանին հունից հանող աղջիկը, պարզվում է, Արցախի նախկին զինդատախազ Հովհաննես Լալայանի դուստրն է՝ Հասմիկ Լալայանը։ Հայրը ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի ժամանակ եղել է զինդատախազ, այժմ էլ Բաբայանի հետ ջերմ հարաբերություններ ունեն: Թերեւս սրանով էր պայմանավորված, որ նա սրբազանին հարց ուղղելիս վկայակոչեց Բաբայանին, թե չլսեցին նրան, եւ եղավ այն, ինչ եղավ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հասմիկը նախկինում ՔՊ-ական է եղել, ներկայում էլ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կուսակիցն է, բնակվում է Ավան-Առինջում: Նրան ճանաչողներն ասում են, որ բավականին ինտրիգային անձնավորություն է, երբեմն հայտնվում է աղմկոտ պատմությունների կիզակետում։ Ոստիկանության Ավանի բաժնում նրան բոլորը գիտեն, պարբերաբար առնչվում է նրանց հետ, անհաշտ է անգամ ընտանեկան, ընկերական, հարեւանների հետ հարաբերություններում։
Հիշեցնենք, որ Տաթեւում մոտենալով սրբազանին՝ նա պնդում էր, որ պատասխանի իր հարցերին, եւ պարբերաբար նյարդային ընդհատում ու հակադրվում էր զրուցակցին, միեւնույն ժամանակ վստահեցնելով, որ ինքը սադրիչ չէ, ոչ էլ իշխանությունների կողմից է ուղարկված, ընդամենը ուխտավոր է եւ հարցեր ունի սրբազանին:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Գաղտնիք չէ, որ իշխող ՔՊ-ում բոլոր որոշումները միանձնյա կարգով Նիկոլ Փաշինյանն է կայացնում՝ առանց թիմակիցների կարծիքը հաշվի առնելու, շատ դեպքերում՝ անգամ իր որոշումների մասին չի էլ տեղեկացնում թիմակիցներին՝ անակնկալի բերելով նրանց:
Այսպիսով, վերջերս այս մասին վկայող հերթական «թարմ» դեպքն արձանագրվեց:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայաստանյան 4 քաղաքական ուժեր՝ «Հանրապետություն» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության», «Քրիստոնեա-ժողովրդավարական» եւ «Հայաստանի եվրոպական» կուսակցությունները Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկով դիմել էին իշխանություններին։
ՔՊ-ականները սա մեծ շուքով ներկայացրին, ու անգամ խորհրդարանական լսումներ անցկացվեցին այս թեմայով:
Տպավորություն էր ստեղծվել, թե ՔՊ-ում հանրաքվեի պատրաստություն են տեսնում:
ՔՊ-ի կարկառուն ներկայացուցիչներից Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինայի հետ հանդիպումից հետո հայտարարել էր. «Կարծում եմ՝ մոտ ապագայում կլինի ԵՄ-ին անդամակցության հանրաքվեն, եւ վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի՝ այո»:
Բայց, արի ու տես, որ ՔՊ-ում տեղյակ չեն, որ Նիկոլ Փաշինյանը լրիվ այլ ծրագրեր ունի:
Ընդամենը երկու օր առաջ՝ հուլիսի 1-ին, Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ մի հանրաքվե էլ չի լինելու, քանի որ ինքը «գիտի ժողովրդի կարծիքը»։
Նիկոլ Փաշինյանն իր այս սպոնտան որոշումներով, ըստ էության, հերքեց ու անորոշ դրության մեջ դրեց թե’ Ալեն Սիմոնյանին, թե՛ ողջ ՔՊ-ին:
Սրանից կարող ենք կրկին արձանագրել, որ Փաշինյանը բացառապես միանձնյա որոշումներ է կայացնում ու իր թիմակիցների տեսակետը հաշվի չի էլ առնում՝ մշտապես փաստի առաջ կանգնեցնելով»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Սյունիք կատարած այցից հետո մտադիր է շարունակել մարզային այցերը: Այժմ քննարկում են Արարատի մարզ գնալու հարցը, քանի որ հաջորդ «զոհը» Տիգրանաշեն համայնքն է՝ «սահմանազատման» գործընթացի անվան տակ այն կարող է անցնել Ադրբեջանին: Իսկ դա նշանակում է, որ վտանգվում է միջպետական ճանապարհը, եւ կարող է կտրվել ՀՀ «աղջկա պարանոցը»` Սյունիքն ու Վայոց Ձորը։ Նաեւ շարժման ներսում վերադասավորումներ են ընթանում, մշակում են ժամանակավոր կառավարության ծրագիրը, երկրի զարգացման տեսլականը:
Մեր աղբյուրն ասում է, որ բոլոր ոլորտների վերաբերյալ ծավալուն ծրագրեր են կազմվել` ոլորտային մասնագետների մասնակցությամբ։ Երբ շարժումը կրկին ակտիվանա, այդ ծրագրերը կներկայացվեն հանրությանը։ Շարժման ակտիվը նախատեսում է փողոցը կրկին ակտիվացնել աշնանը, եթե, իհարկե, մինչ այդ ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի: Երեկ էլ սրբազանը հանդիպել է քաղաքական մոտ 2 տասնյակ ուժերի ներկայացուցիչների հետ եւ ամփոփել կատարվածը, քննարկել առաջիկա անելիքները՝ կրկին իր ոճի մեջ չմանրամասնելով պլանները, միայն վստահեցրել է, որ շարժումը չի մարելու, առաջիկայում նոր թափով է վերսկսվելու։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Աշխարհաքաղաքական զարգացումները, մասնավորապես ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի իշխող վարչակարգերի հավանական փոփոխությունը, դրան զուգահեռ Ուկրաինայի հնարավոր ֆիասկոն եւ ռուսական դիրքերի վերականգնումը երբեմնի ռուսաֆոբ Նիկոլ Փաշինյանին կրկին մղել են դեպի Վլադիմիր Պուտինի գիրկը։ Փաշինյանը թերեւս հաշվարկել է, որ ՌԴ-ն ուկրաինական ճակատում հաղթելուց հետո «վերադառնալու» է տարածաշրջան եւ կարգավորելու է այստեղի խնդիրները: Եվ քանի որ իրեն պաշտպանող գերտերությունների առաջնորդները հրաժեշտ են տալիս իշխանությանը, ուստի ճիշտ ժամանակն է Արեւմուտքից թեքվելու դեպի Ռուսաստան։ Դա էր պատճառը, որ նախօրեին Փաշինյանը մատ արեց շատերին` հայտարարելով, որ ԵՄ-ին անդամության հարցը հանրաքվեի չի դրվելու: Եվ նույն օրն էլ շտապեց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին, ում մի քանի ամիս է մնացել պաշտոնավարելու, գործուղել ՌԴ Բելգորոդ քաղաք, որտեղ բնակելի շենքերից մեկն ավերվել էր ուկրաինական զինված ուժերի հրթիռային հարվածի հետեւանքով: Չնայած աղետը տեղի է ունեցել մայիսի 12-ին։ ՔՊ մեր աղբյուրները չարախնդում են, որ առաջիկայում հայ ժողովուրդն ականատես է լինելու տարբեր կալիբրի հայ իշխանավորների կողմից «ռսի սապոգը լիզելու» նոր դրվագների։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում