Կազմվել է լավագույն սմարթֆոնների հունիսյան ռեյտինգը՝ օգտատերերի կարծիքների հիման վրա

Կազմվել է լավագույն սմարթֆոնների հունիսյան ռեյտինգը՝ օգտատերերի կարծիքների հիման վրա

AnTuTu հարթակը մշակողները, հիմնվելով իրենց սմարթֆոններից գոհ օգտատերերի կարծիքների վրա, կազմել են ամենահզոր սմարթֆոնների հունիսյան ռեյտինգը։ 

Համաձայն աղբյուրի՝ առաջին տեղում հայտնվել է Honor Magic6 Ultimate մոդելը, որի մասին հարցվածների 98,13 տոկոսը դրական կարծիք է արտահայտել։ Դրան հաջորդում է Vivo X Fold 3 Pro -ն, որի մասին օգտատերերի  97,45 տոկոսը դրական է արտահայտվել։ Երրորդ տեղում Honor Magic V2 սմարթֆոնն է։

Չորրորդ տեղում Samsung Galaxy S24+ մոդելն է (գոհ են արտահայտվել 97,14%), որին հաջորդում է Huawei Pura 70 Pro+ (96,15%-ով)։ Վեցերորդ տեղում Samsung Galaxy S23 Ultra-ն է (95,37%), որը նախորդ տարի երկրորդ տեղում էր, յոթերորդ հորիզոնականում Huawei Mate X3-ն է (95%)։

8-10-րդ տեղերը բաշխել են՝ համապատասխանաբար Oppo Find X7 Ultra-ն՝ 94,91%-ով, iQOO 12 Pro-ն՝ 94,04%-ով և Samsung Galaxy W24-ը՝ 93,79%-ով, որը Galaxy Fold5-ի չինական տարբերակն է։

Ռեյտինգը կազմած հարթակի ներկայացուցիչները նշել են, որ օգտատերերի՝ սմարթֆոններին տված գնահատականները չեն արտացոլում դրանց իրական արժանիքները բենչմարքում։ Ռեյտինգը կազմվել է բացառապես օգտատերերի կարծիքների հիման վրա, իսկ հարցումներն անցկացվել են հունիսի 1-30-ը Չինաստանում՝ Android օգտագործողների շրջանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում