WhatsApp-ում նոր գործառույթ է ավելացել
Նմանատիպ
Android սմարթֆոններում WhatsApp-ի նոր՝ բետա տարբերակում գործառույթ է ավելացել, որը թույլ կտա Meta-ի արհեստական բանականության միջոցով գեներացնել ավատարները։
Օգտատերերը կարող են մեկ անգամ ներբեռնել իրենց նախընտրած լուսանկարները, որից հետո հավելվածն ինքնուրույն դրանք կվերածի ավատարի։ Այդ մասին հաղորդում է WhaBetaInfo պարբերականը։
Այդ լուսանկարները ոչ միայն WhatsApp-ում կլինեն հասանելի, այլև կարող են օգտագործվել այլ մեսենջերներում և սոցիալական ցանցերում։ Դեռևս հայտնի չէ, թե երբ այդ գործառույթը հասանելի կդառնա iOS-ի օգտատերերին, բայց, ինչպես հաղորդվում է Android-ում այն հասանելի կլինի մոտ ժամանակներս՝ սպասվող թարմացմանը զուգահեռ։
Միևնույն ժամանակ, Android-ի անհամբեր օգտատերերը կարող են գործառույթը փորձել՝ Google Play-ից ներբեռնելով WhatsApp-ի բետա տարբերակը՝ հետևյալ սերիայով 2.24.14.13.։
WhatsApp-ը հանդիսանում է ամենալայն տարածումն ունեցող մեսենջերն աշխարհում։ Նրա ամսական լսարանը գերազանցում է 2 մլրդը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում