Ֆինլանդիան ԱՄՆ-ին 15 ռազմական օբյեկտների շահագործման թույլտվություն կտրամադրի
Նմանատիպ
Ֆինլանդիայի խորհրդարանը հաստատել է ԱՄՆ-ի հետ պաշտպանական համաձայնագիրը, որով ամերիկյան կողմին հասանելիություն կտրամադրվի 15 ռազմական օբյեկտների։
«Խորհրդարանը հավանություն է տվել Ֆինլանդիայի և Միացյալ Նահանգների միջև Պաշտպանական համագործակցության համաձայնագրին»,- ասվում է հեռուստատեսության նյութում։
Ըստ աղբյուրի՝ փաստաթուղթը նախատեսում է նաև սարքավորումների և ռեսուրսների տեղակայում Ֆինլանդիայի տարածքում, ամերիկյան ինքնաթիռների, նավերի և մեքենաների մուտքն ու տեղաշարժը։
Բացի այդ, Հելսինկին պարտավորվում է ապահովել ԱՄՆ-ի ուժերի և նրանց կողմից օգտագործվող օբյեկտների և տարածքների անվտանգությունը։
Ինչպես նշել է Ֆինլանդիայի արտգործնախարարությունը, փաստաթուղթը չի ենթադրում ամերիկյան զորքերի մշտական ներկայություն, եթե դրանք տեղակայվեն երկրում ռոտացիոն սկզբունքով։
Հունիսի կեսերին ԱՄՆ-ի հետ համանման համաձայնագիրը հաստատվել էր Շվեդիայի խորհրդարանի կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում