Մտածե՛ք՝ 2024-ին նման բաների ընդունակներն ինչ արած կլինեն Հայոց ցեղասպանության ժամանակ
Նմանատիպ
Թուրքական մեդիայում և սոցհարթակներում բազմաթիվ օգտատերեր արձագանքում են կենտրոնական Կայսերի նահանգում թուրքերի կողմից սիրիացիների գույքի վրա իրականացված հարձակումները:
Պոլսահայ գործիչ Մուրատ Մըխճըն X-ի իր սոցհաշվում խստորեն քննադատել է թուրքերի կողմից իրականացված գործողությունները:
«Կայսերիում Սիրիայից հարկադրված գաղթած մարդկանց տներն այրելը դաժանոթյուն է: Սա ֆաշիզմի վերջին կանգառն է: Բոլորն, ովքեր հավատում են ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին, չպետք է լռեն տեղի ունեցածի մասին: Ես բարձրաձայն գոռում եմ: Կայսերիում բոլորս ՍԻՐԻԱՑԻ ԵՆՔ»:
Մեկ այլ՝ Հարուն Խվենաս անունով քուրդ օգտատերը, ով պատմաբան-աստվածաբան է, գրել է․
«Լինչն ու ջարդը թուրքական մշակույթի համար ինչ-որ ծես է: Մտածե՛ք, թե նրանք, ովքեր 2024-ին տեսախցիկների առաջ այսպիսի բաներ են իրականացնում, ինչեր արած կլինեն Մարաշում, Սիվասում, Չորումում, սեպտեմբերի 5-6-ի դեպքերի ժամանակ, Աղրըում, Զիլանում, Դերսիմում, Շեյխ Սայիդի միջադեպում և Հայոց ցեղասպանության ժամանակ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում