ԱՄՆ-ն չի կարող խանգարել Իրանին՝ վաճառել իր նավթը․ Ջավադ Օուջի
Նմանատիպ
Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել է, որ Իրանը նավթ է արտահանում 17 երկրներ, այդ թվում՝ եվրոպական, այդ մասին հայտնում է Mehr գործակալությունը։
«Արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, որ Իրանը նավթ է արտահանում Եվրոպա։ Այո՛։ Ավելին, Իրանը նավթ է արտահանում աշխարհի 17 երկրներ»,- ասել է Ջավադ Օուջին։
Իրանի նավթի նախարարի խոսքով՝ Իրանը «տնտեսական պատերազմի մեջ է», ուստի ինքը զերծ կմնա վիճակագրական տվյալներ հրապարակելուց։
«Ինչ կառավարություն էլ որ իշխանության գա ԱՄՆ-ում, չի կարող ազդել իրանական նավթի վաճառքի վրա»,- հավելել է Օուջին։
Ավելի վաղ Financial Times թերթը, վկայակոչելով Vortexa վերլուծական ընկերությանը, գրել էր, որ իրանական նավթի արտահանումը հասել է վեց տարվա առավելագույն ծավալին՝ հիմնականում Չինաստան մատակարարումների հաշվին։ Ըստ պարբերականի, Իրանը 2024 թվականի առաջին երեք ամիսներին օրական մատակարարել է միջինը 1,56 միլիոն բարել, ինչը ամենաբարձր ցուցանիշն է՝ 2018 թվականից ի վեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում