Ֆրանսիան կշարունակի զինել Հայաստանին՝ չնայած Ադրբեջանի հետ հարաբերությունների սրմանը. Bloomberg
Նմանատիպ
Ադրբեջանը սրում է Ֆրանսիայի հետ կոնֆլիկտը՝ այն բորբոքելով Խաղաղ օվկիանոսի, Կարիբյան ավազանի և Լատինական Ամերիկայի ֆրանսիական տարածքներում, և դա պայմանավորված է Փարիզի կողմից Երևանին զենքի մատակարարմամբ: Այս մասին գրում է Bloomberg-ը:
Նշվում է, որ առճակատումն ավելի կսրվի, քանի որ Ֆրանսիան, որտեղ բնակվում է մեծությամբ երրորդ հայկական սփյուռքը, զենքի մատակարարման պայմանագիր է ստորագրել Երևանի հետ:
«Ակնկալվում է, որ Փարիզը կպահպանի Հայաստանին ռազմական աջակցությունը՝ անկախ նախագահ Էմանուել Մակրոնի նշանակած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից»,-գրում է հոդվածագիր Հենրի Մեյերը և նշում՝ Ադրբեջանն ինքը միլիարդավոր դոլարներ է ծախսել զենքի գնման վրա՝ այն ձեռք բերելով օտար ուժերից՝ Թուրքիայից, Իսրայելից և Ռուսաստանից, ու դա օգնել է Բաքվին 2020 թվականից ի վեր երկու պատերազմ տանել ընդդեմ Արցախի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում