Չինաստանում կկառուցվի ամենամեծ արևային կայանն աշխարհում
Նմանատիպ
China Three Gorges Renewables Group ընկերությունը հայտարարել է 8 ԳԲթ հզորությամբ արևային կայան կառուցելու մտադրության մասին։ Այդ մասին հաղորդում է Electrek պարբերականը։
Նախագծի ընդհանուր արժեքը 11 մլրդ է և նախատեսվում է, որ այն պետք է ամբողջությամբ ապահովի Պեկին-Տյանցզին-Խեբեյ շրջանն էլեկտրաէներգիայով։ Շինարարությունը պետք է սկսվի ընթացիկ տարվա սեպտեմբերին և ավարտվի 2027թ․։
Ներկա դրությամբ գոյություն ունեցող աշխարհում ամենահզոր երեք արևային կայանները՝ յուրաքանչյուրը շուրջ 3 ԳԲթ հզորությամբ, բոլորն էլ տեղակայված են Չինաստանում։
Նոր արևային կայանները կկառուցվեն Չինաստանի հյուսիսային մասում գտնվող Ներքին Մոնղոլիա նահանգում։
Բացի այդ, նախատեսվում է կառուցել նաև 4 ԳԲթ հզորությամբ հողմակայան, Արևի ջերմային էներգիայի հավաքման համալիր՝ 200 ՄՎթ հզորությամբ, ինչպես նաև 4 ԳԲթ հզորությամբ ածուխային էլեկտրակայան։
Նշված կայանները շահագործման կհանձնվեն China Three Gorges Renewables-ի և Inner Mongolia Energy Group-ի կողմից՝ 2027թ․ հունիսին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում