ChatGPT-ն չի ապահովել օգտատերերի նամակագրությունը հաքերային հարձակումներից
Նմանատիպ
ChatGPT չաթ-բոտի օգտատերերի նամակագրությունները համակարգիչների մեջ պահպանվել են առանց կոդավորման՝ ուղիղ տեքստերով, ինչը հաքերներին հնարավորություն է տալիս մուտք գործելով անհատական համակարգիչ՝ ստանալ մարդկանց անձնական տվյալները։ Այդ մասին ահազանգում է The Verge պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ OpenAI-ն չի օգտագործել մարդկանց անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու համար չի օգտագործել macOS համակարգի հնարավորությունները։
OpenAI-ն ուղղել է այդ բացթողումը՝ դրա մասին բարձրաձայնելուց հետո։ Հիմա արդեն ChatGPT չաթի օգտատերերի նամակագրությունները կոդավորում է՝ բարձրացնելով դրանց անվտանգությունը։
ChatGPT հավելվածը հասանելի է միայն OpenAI կայքի միջոցով։ Բացի այդ, OpenAI-ն իրավունք ունի վերլուծելու ChatGPT չաթ-բոտում օգտատերերի նամակագրությունները՝ անվտանգային նկատառումներից ելնելով, ինչպես նաև ծառայության որակը բարձրացնելու նպատակով։ Բայց և, օգտատերերը կարող են հրաժարվել այդ գործառույթից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում