Xiaomi-ն ստեղծել է մոծակներից պաշտպանող ապարանջան
04/07/2024 18:23
Նմանատիպ
Չինական Xiaomi ընկերությունն իր Youpin հարթակում ներկայացրել է Qualitell ապարանջանը, որի հիմնական առանձնահատկությունը միջատներին արդյունավետորեն վանելու կարողությունն է՝ առանց ավանդական քիմիական նյութերի օգտագործման:
Qualitell-ի գաղտնիքը հատուկ օղակի մեջ է, որտեղ լցվում են հատուկ եթերային յուղեր, որոնցից մոծակները հեռու են մնում։
Ըստ արտադրողի՝ մեկ լիցքավորումը բավական է մոծակներից 90 օր պաշտպանվելու համար։
Qualitell ապարանջանի նախնական արժեքը կազմում է 2500 դրամին համարժեք յուան։
Մարդիկ, որոնք օգտվել են Qualitell-ի ապարանջաններից, բավականին դրական կարծիքներ են թողել՝ մասնավորապես նշել են, որ մոծակների դեմ պաշտպանության նպատակով ստեղծված սփրեյներից ավելի արդյունավետ են ապարանջանները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում