Իրանը նախագահ է ընտրում․ մեկնարկել է ընտրությունների երկրորդ փուլը

Իրանը նախագահ է ընտրում․ մեկնարկել է ընտրությունների երկրորդ փուլը

Այսօր առավոտյան՝ ժամը 8։00-ից Իրանում մեկնարկել է 14-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, արտահերթ ընտրությունների երկրորդ փուլը կավարտվի ժամը 18։00-ին, եթե երկարաձգելու անհրաժեշտություն չլինի։

Ընտրությունների առաջին փուլում, որին մասնակցում էին չորս թեկնածու, Մասուդ Փեզեշքիանը ստացել էր 10  415 991 քվե, Սայիդ Ջալիլին՝ 9 473 298 քվե, Մոհամմեդ Բագեր Գալիբաֆը՝ 3 383 340, իսկ Մուստաֆա Փուր Մոհամմադին՝ 206 397։

Այդպիսով՝ առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները՝ Փեզեքշիանն ու Ջալիլին, անցել են երկրորդ փուլ։ Թե նրանցից ով կլինի Իրանի հաջորդ նախագահը՝ առնվազն մեկ ձայն տարբերությամբ, պարզ կլինի ընտրությունների ավարտից հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում