ChatGPT նեյրոցանցն ավելի ծիծաղաշարժ հումորներ է հորինում, քան մարդիկ․ հետազոտություն
Նմանատիպ
Գիտնական Դրյու Գորենցի և Նորբերտ Շվարցի հետազոտությունները բացահայտել են, որ ChatGPT 3.5-ում արհեստական ինտելեկտը կարող է գեներացնել ավելի ծիծաղաշարժ հումորներ, քան մարդը։ Փորձարկման ժամանակ մասնակիցները գնահատել են թե՛ մարդկանց, թե՛ արհեստական ինտելեկտի ստեղծած հումորային արտահայտությունները։ Այդ մասին հաղորդում է TechXplore հարթակը։
Հետազոտության առաջին փուլում 105 մասնակիցներն ու ChatGPT-ն կատարել են երեք առաջադրանք, որոնցից յուրաքանչյուրը պարունակում էր երեք հուշում։
Մասնակիցները տարածված արտահայտությունների, թևավոր խոսքերի համար մտածել էին ծիծաղաշարժ մեկնաբանություններ և պատասխաններ՝ դատարկ դաշտերով։ Արդյունքում ստեղծվել է ավելի քան 945 հումոր, որոնցից 180-ը գեներացվել են ChatGPT-ի օգնությամբ։
Երկրորդ փուլում ChatGPT-ին առաջարկել են ստեղծել հումորային ոճով վերնագրեր՝ հիմնվելով The Onion պարբերականի վերնագրերի վրա։
Արդյունքում ChatGPT-ի ստեղծած վերնագրերի ավելի քան 70 տոկոսն ավելի ծիծաղաշարժ էին, քան մարդկանց ստեղծածը։ Մասնակիցների ստեղծածի ընդամենը 25 տոկոսն է գնահատվել ծիծաղաշարժ, իսկ 5 տոկոսը՝ հավասարապես հումորային է եղել։
Գորենցի խոսքով՝ նրանց հետազոտությունների արդյունքները ստիպում են խորապես գնահատել արհեստական բանականության հնարավորությունները զվարճանքների ոլորտում։ Աղբյուրը նշում է՝ արհեստական բանականությունը, ըստ այդմ, վտանգ կարող է ներկայացնել հումորիստների համար՝ լրջորեն վնասելով նրանց կարիերային։
Հետևեք մեզ նաև Telegram-ում