Լեյբորիստ Քիր Սթարմերը դարձավ Մեծ Բրիտանիայի 58-րդ վարչապետը
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։ Այդ մասին գրում է The Guardian-ը:
Բուքինգհեմյան պալատում Սթարմերին ընդունել է Չառլզ Երրորդ թագավորը:
Աղբյուրը, վկայակոչելով Բուքինգհեմյան պալատի տարածած հաղորդագրությունը, գրում է, որ Ռիշի Սունակն այսօր առավոտյան հանդիպել է թագավորին և ներկայացրել իր հրաժարականը՝ վարչապետի պաշտոնից։
Սթարմերի գլխավորած Լեյբորիստական կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է Համայնքների պալատի ձայների մեծամասնությունը։ Նշենք, որ մինչ այս, Մեծ Բրիտանիան 14 տարի անընդհատ կառավարել են պահպանողականները։
Ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ունեցած իր կարճ ուղերձում Սթարմերը, մասնավորապես, ասել է․ «Փոփոխություններն սկսվում են հենց այստեղ, քանի որ սա է ձեր ժողովրդավարությունը, հասարակությունն ու ապագան։ Դուք քվեարկել եք․ հիմա եկել է ժամանակը, որ կատարենք մեր խոստումները»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում