Չինաստանն արհեստական ինտելեկտի կիրառմամբ հեղինակած գյուտերով աշխարհում առաջատար է
Նմանատիպ
Արհեստական ինտելեկտի (ԱԻ)կիրառման ոլորտում Չինաստանն աշխարհում առաջատար է․ այդ երկիրը 2014-2023թթ․ ընթացքում, այսինքն՝ 9 տարում ստեղծել է ավելի քան 38 000 պատենտ։ Հղում անելով ՄԱԿ-ի զեկույցում հրապարակված տվյալների վրա՝ գրում է NBC News-ը։
ՄԱԿ-ի մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ այդ թիվը վեց անգամ ավել է ամերիկացի հետազոտողների ցուցանիշներից։ Չինաստանում կատարվել է 38 210 գյուտ՝ այն դեպքում, երբ ԱՄՆ-ում կատարվել է 6276, Հարավային Կորեայում՝ 4155, Ճապոնիայում՝ 9409։
Համաձայն զեկույցի՝ արհեստական բանականությամբ ստեղծված պատենտները ներկա դրությամբ կազմում են աշխարհում նույն սկզբունքով ստեղծված պատենտների ընդհանուր թվի 6 տոկոսը։
«Պատենտավորման նման բարձր մակարդակը վկայում է տեխնոլոգիական մեծ առաջընթացի և արհեստական բանականության պոտենցիալի մասին»,-ասված է զեկույցում։
Չինաստանը ձգտում է առաջ անցնել ChatGPT-ի հեղինակ OpenAI-ից ու ամերիկյան տեխնոլոգիական հսկաներ Microsoft-ից, Google-ից, Amazon-ից ու Alphabet-ից՝ լեզվական մոդելների ստեղծման ոլորտում։
Անցած տարի չինական տեխնոլոգիական հսկաները՝ ներառյալ Alibaba-ն ու Baidu-ն, թողարկել է իրենց սեփական ԱԻ մոդելները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում