Երևանում մեկնարկել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի Global Business Forum-ը
Նմանատիպ
Հուլիսի 1-ին Երևանում մեկնարկել են աշխարհի ամենամեծ հայկանան բիզնես ցանցի՝ «Մանթաշյանց» գործարարների ակումբի, ամենամյա Global Business Forum-ը։ Ֆորումի աշխատանքների շրջանակում մի քանի օր շարունակ աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած հայ գործարարները մասնակցում են քննարկումների, բիզնես այցերի, դասախոսությունների և այլն։ Հանդիպումներ են եղել ինչպես Երևանում, այնպես էլ Վանաձորում, Գյումրիում։
Նախորեին Global Business Forum-ի շրջանակներում զեկույցներով են հանդես եկել HENDERSON Fashion Group-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Հարությունյանը, «Այբ» հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, Team Telecom Armenia-ի համահիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը, «Այքոնէփս» (IconApps) ընկերության համահիմնադիր և Integrien ընկերության հիմնադիր Ալ Եսայանը, ինչպես նաև Բարձր տեխնոլոգիաների մասնագետ, ձեռնարկատեր, ներդրող «Ալեքսանդրիա» գինու գործարանի սեփականատեր Ադամ Կափլանյանը։
«Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանն իր խոսքում նշեց, որ Global Business Forum 2024 ի հիմնական նպատակը հայկական բիզնեսի գլոբալացումն է, դեպի այլ երկրներ տարածումը։
Հուլիսի 4-ին Երևանի Prime Hall սրահում տեղի ունեցած պանելային քննարկման ընթացքում մանթաշյանականները ուսումնասիրեցին բիզնեսի և քաղաքական դաշտի համագործակցության ԱՄՆ փորձը։ Քննարկման գլխավոր բանախոսներն էին Կալիֆորնիայի հայկական օրենսդիր խմբի նախագահ Ադրին Նազարյանն ու AiLO Logistics ընկերության հիմնադիր, տնօրեն Հակոբ Խուդիկյանը։
Global Business Forum-ի շրջանակներում Հայաստան ժամանած գործարարները կշարունակեն հանդիպել տեղի գործընկերների հետ, կծանոթանան միմյանց բիզնես գործունեությանը, կստեղծեն նոր համագործակցություններ։
«Մանթաշյանց» գործարարներ ակումբի անդամների համար Global Business Forum-ը հեռակա հաստատված կապերն իրական դարձնելու, միմյանց գործունեության մասին ավելի հստակ պատկերացում կազմելու և ինչու՞ ոչ՝ տեղում նոր բիզնես գաղափարների ստեղծելու լավ հնարավորություն է։
Հուլիսի 1-ին մեկնարկած «Մանթաշյանց» բիզնես ակումբի Global Business Forum-ը կշարունակվի մինչև հուլիսի 8-ը։ Հայ գործարարներին առաջիկա օրերին սպասվում են նոր քննարկումներ, ծանոթություններ և իհարկե անմոռանալի ժամանց։
Հետևեք մեզ նաև Telegram-ում