Թուրքիայում կրկին ածխահանքի պայթյուն է տեղի ունեցել
28/10/2014 17:00
Նմանատիպ
Թուրքիայի Քոնյա քաղաքի ածխահանքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Պատահարի հետևանքով շուրջ 30 բանվոր հայտնվել է փլատակների տակ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com լրատվականը:
Պայթյունից անմիջապես հետո փրկարար ծառայության և շտապ օգնության մեծ թվով աշխատակիցներ շտապել են դեպքի վայր: Կատարվածի առնչությամբ նոր մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Չի նշվում նաև, թե ինչն է եղել պայթյունի պատճառը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում