ԵՄ-ն որոշել է տուգանել Twitter-ին
Նմանատիպ
Եվրամիությունը մտադիր է մինչև տարեվերջ հարկային պարտավորություն դնել Twitter-ի վրա՝ պարտադրելով ընդհանուր շրջանառության 6 տոկոսը հարկ վճարել՝ օնլայն բովանդակության վերահսկողության վերաբերյալ ԵՄ նոր նորմերը խախտելու համար։ Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը։
Նշվում է, որ մինչև հուլիսի վերջ ներքին շուկայի հարցերով զբաղվող եվրահանձնակատար Թերրի Բրեթոնը պետք է վերջին անգամ նախազգուշացնի Մասկին, որից հետո արդեն կտուգանվի Twitter-ը։
ԵՄ-ն սկսել է բողոքներ ներկայացնել սոցցանցին այն բանից հետո, երբ այնտեղ տարածվել են ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հարձակումն Իսրայելի վրա ՝ 2023թ․ հոկտեմբերի 7-ին, այսինքն՝ Twitter-ը չի արգելափակել դրանց ցուցադրումն իրական ժամանակում։
Մինչ այդ Մասկը հայտարարել էր, որ xAI ընկերությունն այս ամառվա վերջին կթողարկի Grok 2։
Grok-ը ChatGPT-ի նման գեներատիվ արհեստական բանականություն է, որն Իլոն Մասկի ընկալմամբ՝ հումորի «զգացումով» նեյրոցանց է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իլոն Մասկի ընկերությունը՝ SpaceX-ը, ԱՄՆ-ի համար կստեղծի հարյուրավոր հետախուզական արբանյակներից բաղկացած ցանց։
Հետևեք մեզ նաև Telegram-ում