Իրանի և «վեցյակի» բանակցություններում ամեն ինչ կախված է առաջին քայլը անողից

Իրանի եւ «վեցյակի» երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) միջև բանակցությունների հերթական փուլը քաղաքական տնօրենների մակարդակով կսկսվի նոյեմբերի 18-ին Վիեննայում: Այդ մասին, ԻՏԱՐ- ՏԱՍՍ-ին հայտնել Է բանակցությունների գործընթացին մոտ կանգնած մի աղբյուր:

«Այսօրվա դրությամբ պլանավորվում Է, որ տնօրենները Վիեննա կժամանեն նոյեմբերի 18-ին»,-ասել Է նա:

Նրա խոսքով՝ անցյալ շաբաթ փորձագիտների մակարդակով կայացած կոնսուլտացիաները «լավ ընթացք են ունեցել, բոլոր հարցերի շուրջ հանգուցալուծումներ են գտնվել»: «Բանակցային գործընթացի ելքն այժմ կախված Է կողմերի քաղաքական կամքից եւ այն բանից, թե ով կանի առաջին քայլը»,-հավելել Է գործակալության զրուցակիցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում