Google-ի նոր սմարթֆոնները կարտադրվեն Հնդկաստանում

Google-ի նոր սմարթֆոնները կարտադրվեն Հնդկաստանում

Google-ն ազդարարել է Հնդկաստանում նոր սմարթֆոնների արտադրություն սկսելու մտադրության մասին։ Ընկերությունը պլանավորում է մոտ ժամանակներս թողարկել փորձնական տարբերակը, իսկ սեպտեմբերին անցնել լայնամասշտաբ արտադրության։

Այդ քայլը Google-ի արտադրական հզորությունների մեծացման և Չինաստանից կախվածության նվազեցման ռազմավարության մաս է կազմում։ Այդ մասին հայտնում է 9to5Google պարբերականը։

Money Contro-ի տեղեկություններով՝ Google-ը համաձայնագիր է կնքել Dixon Technologies-ի և Foxconn-ի հետ՝ Հնդկաստանում արտադրություն կազմակերպելու համար։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Dixon-ը պատասխանատվություն է կրելու Pixel 9-ի մոդելի թողարկման, իսկ Foxconn-ը՝  Pixel 9 Pro-իև и Pro XL-ի համար։

Հնդկաստանում արտադրվող Pixel  սարքավորումների զգալի մասըnարտահանվելու են ԵՄ և ԱՄՆ։ Հնդկաստանում  Pixel-ի վաճառքները դրական դինամիկա են ցույց տալիս, բայց շուկայի զարգացման տեմպերի համեմատ՝ ցածր են։

Google-ն առաջին ընկերությունը չէ, որ իր արտդրական հզորությունների մի մասը Չինաստանից տեղափոխում է Հնդկաստանում։ Օրինակ՝ Apple-ն առաջին տարում է իր iPhone-ի մոդելների մի մասի արտադրությունը կազմակերպել  Հնդկաստանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում