Արհեստական բանականությամբ սմարթֆոններն արագորեն նվաճում են շուկան
Նմանատիպ
Արհեստական բանականության հնարավորությամբ սմարթֆոններն աճման տեմպերով շուկայում առաջատար են։ International Data Corporation վերլուծական կենտրոնի հրապարակած զեկույցի տվյալներով՝ ԱԲ-ով սմարթֆոնների մատակարարման տարեկան աճը 2023-28թթ․ կկազմի 78,4 տոկոս։ Կանխատեսվում է, որ առաջիկա չորս տարիներին սմարթֆոնների շուկան կավելանա ԱԲ-ով հագեցած 912 մլն նոր մոդելներով՝ այն դեպքում, երբ 2023թ․ ընթացքում դրանք կազմել են ընդամենը 51 մլն։
Մասնագետները կանխատեսում են, որ ԱԲ-ն սմարթֆոններն ակտիվորեն կօգտագործվեն կյանքի տարբեր ոլորտներում՝ ներառյալ աշխատանքը, կրթությունը,առողջապահությունը և զվարճանքը։ Զեկույցի հեղինակները նշում են, որ արհեստական բանականության հնարավորությամբ սմարթֆոնների աճը կդառնա տեխնոլոգիական ոլորտի հաջորդ հեղափոխությունը։
Փորձագետները նաև ընդգծում են, որ ԱԲ-ով սմարթֆոնները զգալի կփոխեն մարդ-սարքավորում փոխհարաբերությունները՝ մարդը կհարաբերվի սմարթֆոնի հետ ձայնային հրահանգնելով, ինչպես նաև մարդիկ աստիճանաբար կհրաժարվեն կոնկրետ առաջադրանքներ կատարող տարբեր հավելվածներից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում