Գերմանիայի ժողովրդին պետք է խաղաղություն, ոչ թե՝ ՆԱՏՕ․ Բունդեսթագի պատգամավոր
Նմանատիպ
«Գերմանիայի ղեկավարության կողմից Ուկրաինային տրամադրվող ահռելի օգնությունը քաղաքականություն է, որին դեմ է Գերմանիայի բնակչության մեծ մասը։ Մեր երկրին անհրաժեշտ է խաղաղություն՝ ՆԱՏՕ-ի փոխարեն»,-դաշինքի նստաշրջանի բացման նախօրեին նման հայտարարությամբ է հանդես եկել Բունդեսթագի պատգամավոր Սեվիմ Դագդելեն։
Նա հիշեցրել է, որ բազմամիլիարդանոց պայմանագրերի համատեքստում Կիևին զենք մատակարարող գերմանական Rheinmetall զինագործական կոնցեռնի բաժնետոմսերի արժեքն աճել է հինգ անգամ։
Միևնույն ժամանակ, Գերմանիայի իշխանությունները ավելի ու ավելի շատ միջոցներ հատկացնելով Ուկրաինային՝ քննարկում են կրթության, առողջապահության, շինարարության վրա ծախսվող բյուջեն կրճատելու հարցը։
Ֆեյսբուքի իր էջում պատգամավորը գրել է, որ Բեռլինը վարում է անպատասխանատու քաղաքականություն, որն ուղղված է իր ազգաբնակչության դեմ։
Նշենք, որ հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողով։ Այս տարի լրանում է դաշինքի ստեղծման 75 տարին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում