Ռուսաստանը չի վազելու դեպի Արևմուտք հանուն բանակցությունների․ Լավրով

Ռուսաստանը չի վազելու դեպի Արևմուտք հանուն բանակցությունների․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Մոսկվայի և Արևմուտքի երկրների միջև երկխոսության հնարավորությունը: Այս մասին փոխանցում է Ռիա Նովոստին։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահության շրջանակներում ԱՄՆ կատարած այցի ընթացքում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովն իր վրդովմունքն է հայտնել, որ Եվրամիությունն ամբողջությամբ վերածվել է ՆԱՏՕ-ի կցորդի: Նա ընդգծել է, որ կազմակերպությունը ստեղծվել է իր մասնակիցների բարեկեցությունն ու կայունությունն ապահովելու համար, սակայն դարձել է ՆԱՏՕ-ի կամատակարը:

ՌԴ ԱԳ Նախարարը հավելել է, որ արևմտյան երկրները ագրեսիվորեն ձգտում են Ռուսաստանին պարտության մատնել: Կողմ լինելով Արևմուտքի հետ բանակցություններին, Լավրովը միաժամանակ հավելել է, որ Ռուսաստանը չի վազելու դեպի արևմտյան երկրներ հանուն բանակցությունների։

«Լինի ռազմավարական, թե այլ երկխոսություն, մենք պատրաստ ենք կլոր սեղանի շուրջ նստելու, բայց վազելն ու համոզելը մեր ավանդույթների մեջ չէ։ Մեր գործընկերները պետք է ուշքի գան գերազանցության, սեփական մեծության ու անպատժելիության գիտակցության մոլուցքից»,-հավելել է Լավրովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում