Ադրբեջանը մերժել է հայկական կողմի՝ Միացյալ Թագավորությունում երկկողմ հանդիպումը․ ՀՀ ԱԳՆ
18/07/2024 15:26
Նմանատիպ
Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ՄԹ֊ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում