Android սմարթֆոնների համար WhatsApp-ում հասանելի է ներկառուցված թարգմանիչը

Android սմարթֆոնների համար WhatsApp-ում հասանելի է ներկառուցված թարգմանիչը

WhatsApp-ը ներկայացրել է չաթի ավտոմատ թարգմանիչ, որն աշխատում է   Android սմարթֆոնների թարմացված տարբերակում։ Այդ մասին հայտնում է WABetaInfo (WBI) հարթակը։

Նոր գործառույթն օգտատերերին թույլ է տալիս թարգմանել ընտրված հաղորդագրությունները կամ ավտոմատացնել բոլոր նոր հաղորդագրությունների թարգմանությունը՝ ընտրված լեզվով։

Դրա համար պահանջվում է ներբեռնել համապատասխան լեզվային փաթեթը։ Թարգմանության մշակումն իրականացվում է սարքավորման մեջ, ինչն ապահովում է թարգմանված նյութի անվտանգությունն արտահոսքից։

Ներկա դրությամբ հնարավոր է թարգմանություն հետևյալ լեզուներով՝ անգլերեն, արաբերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ռուսերեն։ Նոր գործառույթը կարող է շատ օգտակար լինել հատկապես նրանց համար, ովքեր հաճախակի շփվում են տարբեր լեզուներով խոսող մարդկանց հետ։

Թեստավորման համար օգտատերերը պետք է Google Play -ից ներբեռնեն  2.24.15.12 այս համարով մեսենջերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում