Ֆրանսիան պետք է որքան հնարավոր է շուտ դուրս գա ՆԱՏՕ-ից
Նմանատիպ
Ֆրանսիան պետք է որքան հնարավոր է շուտ դուրս գա ՆԱՏՕ-ից՝ Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում Ալյանսի 800 հազար զինվորականների ներգրավելու գերմանական ծրագրի պատճառով։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի «հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն:
«Գերմանիան գաղտնի հսկայական լոգիստիկ ջանքեր է գործադրում՝ թույլ տալու ՆԱՏՕ-ի 800 հազար զինվորներին անցնել իր տարածքով՝ Արևելյան Եվրոպան Ռուսաստանից պաշտպանելու համար: Ֆրանսիայի խորհրդարանում կրկես կազմակերպելու փոխարեն պետք է շտապ քննարկել այդ հարցը։ Եկեք խուսափենք ամենավատ սցենարից՝ դուրս գալով այս դժոխքից և դուրս գալով ՆԱՏՕ-ից»,-կոչ է արել Ֆիլիպոն։
Անցյալ շաբաթ Spiegel թերթի սյունակագիր Ռասմուս Բուխշտայները գրել էր, որ Բեռլինը գաղտնի ծրագիր է մշակում՝ զինված հակամարտության դեպքում արևմտյան երկրների մոտ 800 հազար զինծառայողների և 200 հազար միավոր ռազմական տեխնիկա Ռուսաստանի հետ սահմանին տեղակայելու համար։
Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ը 2026 թվականին ձեռնամուխ կլինի Գերմանիայում հեռահար հարվածային համակարգերի տեղակայմանը, որոնք զգալիորեն կգերազանցեն Եվրոպայում ներկայումս գտնվող զենքերին։ Խոսքը, մասնավորապես, SM-6, Tomahawk հրթիռների և հիպերձայնային զենքի մասին է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում