Հարավային Օսիային չի հետաքրքրել ինքնավարության վերաբերյալ Ղարիբաշվիլի առաջարկը

Հարավային Օսիայի իշխանությունները Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունը, որն աբխազներին ու օսերին ինքնավարություն Է առաջարկել Վրաստանի կազմում, գնահատել են «դատարկ խոսակցություն»:

«Մեզ հետաքրքիր չեն այդ դատարկ խոսակցությունները»,-ասել Է Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Դավիթ Սանակոեւը՝ մեկնաբանելով Ղարիբաշվիլիի արած հայտարարությունը: Նա հավելել Է, որ «Հարավային Օսիան 25 տարի անկախ պետություն Է եւ արդեն վեց տարի Է, ինչ այդ անկախության ճանաչում Է ստացել»:

Ղարիբաշվիլին նախօրյակին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում աբխազներին ու օսերին ինքնավարություն եւ եվրոպական հեռանկար Է առաջարկել Վրաստանի կազմում:

«Ցանկանում եմ մեկ անգամ եւս դիմել մեր աբխազ եւ օս եղբայրներին. մենք նույն հողի զավակներն ենք, սա մեր տարածքն Է, մեզ միավորում Է նույն ցավը, եւ մենք պետք Է միասին շարունակենք ճանապարհը դեպի ապագա: Մենք իրոք ցանկանում ենք մեր աբխազ եւ օս եղբայրների հետ միասին ապրել միասնական Վրաստանում»,- հայտարարել Է Ղարիբաշվիլին:

«Ձեզ մոտ դեռեւս կարող Է վստահության խնդիր լինել, բայց նայեք մեր քաղաքականությանը, մեր մոտեցմանը: Մենք իրոք մեծ զարգացման հեռանկար ունենք, բայց մենք չենք ցանկանում զարգացում առանց ձեզ: Այնպես որ ցանկանում եմ եւս մեկ անգամ կոչ անել մեր բոլոր աբխազ եւ օս եղբայրներին՝ մեկ անգամ եւս լավ վերլուծեք եւ մտածեք: Դուք ունեցել եք ինքնավար հանրապետություն, եւ մենք նույնն ենք առաջարկում՝ ինքնավարություն, բայց միասնական ուժեղ Վրաստանի կազմում»,- հավելել Է Ղարիբաշվիլին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում