«Մահացու պայքար»․ ԱՄՆ-ում խոսել են ուկրաինական հակամարտության ավարտի մասին
19/07/2024 16:30
Նմանատիպ
Ուկրաինան արդեն չի կարողանա խուսափել մարտի դաշտում պարտությունից։ Այս մասին հայտարարել է ամերիկացի պաշտոնաթող հետախույզ Սքոթ Ռիտերը լրագրող Գարլանդ Նիքսոնին տված հարցազրույցում:
Նախկին զինվորականի խոսքով՝ գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամ երկրները խոստովանել են, որ իրենք պարզապես չեն կարող Կիևին մատակարարել այն, ինչը նրան անհրաժեշտ է պայքարը շարունակելու համար:
«Ռուսները, ընդհակառակը, ստանում են այն ամենը, ինչ իրենց պետք է, նրանց ռազմական հզորությունը օրեցօր աճում է։ Դա մահացու պայքար է: Այս հակամարտության հետագիծը տանում է դեպի այն անխուսափելի իրողությանը, որ Ուկրաինան պարտվել է ռազմական փուլում»,-ամփոփել է Ռիտերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում