Samsung-ի շուրջ 30 հազար աշխատակից անժամկետ գործադուլ է սկսել

Samsung-ի շուրջ 30 հազար աշխատակից անժամկետ գործադուլ է սկսել

Samsung Electronics ընկերության ավելի քան 30 հազար աշխատակից անժամկետ գործադուլ է հայտարարել։ Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հավելելով, որ դա կարող է լուրջ հարված հասցնել հիշողության կրիչների համաշխարհային արտադրությանը։

Ինչպես գրում է պարբերականը, գործադուլը պետք է տևեր երեք օր և պահանջն աշխատավարձերի բարձրացումը պետք է լիներ, սակայն հետո որոշվել է անժամկետ անցկացնել։

Սա հարավկորեական ընկերության պատմության մեջ ամենամասշտաբային գործադուլն է։ Կա վտանգ, որ այս քայլը լուրջ վանսներ կահսցնի ընկերությանն ու նմանատիպ այլ ընկերությունների։

Չնայած ընկերությունում աշխատանքի զգալի մասն ավտոմատացված է, այդուհանդերձ այս գործադուլը շատ մեծ ռիսկեր է պարունակում։

Ներկայումս Samsung-ը  DRAM չիպերի մասով զբաղեցնում է համաշխարհային շուկայի մոտ 20 տոկոսը, իսկ NAND չիպերի արտադրությամբ՝ 40 տոկոսը։

Ներդրողները դեռևս հանգստություն են պահպանում․ նրանց ավելի շատ հուզում է Nvidia-ի հետ պայմանագիրը, քան աշխատակիցների գործադուլը։

Հունիսի սկզբին ընկերության աշխատակիցները 55 տարվա մեջ առաջին անգամ գործադուլ են արել, որը տևել է մեկ օր, բայց աշխատավարձերի բարձրացման պահանջը չի բավարարվել։

Արհմիության ղեկավարի խոսքով՝ ավելի քան 6500 աշխատակի գրանցվել էին եռօրյա գործադուլի համար, բայց արդյունքում 30 հազարն է միացել։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում