Samsung ընկերությունը շուտով կթողարկի աշխարհում ամենաբարակ ծալվող սմարթֆոնը
Նմանատիպ
Samsung ընկերությունը մտադիր է փոխել Galaxy Z սերիայի սմարթֆոնների դիզայնը։ Օգտատերերը դժգոհություններ էին հայտնել՝ կապված մոդելի անհարմարությունների՝ մասնավորապես մեծ կաղապարի հետ։ Ինչպես հաղորդում է հարավկորեական Naver պարբերականը, ընկերությունը որոշել է դրա փոխարեն թողարկել ծալվող՝ 7-8 մմ հաստությամբ սմարթֆոն։
Համաձայն աղբյուրի՝ Samsung-ն արդեն սկսել է մոդելի մշակումը, որը հավանաբար կլինի ամենաբարակ սմարթֆոնը շուկայում։ Նոր սմարթֆոնի անվանումն ու թողարկման ամսաթիվը դեռևս չի նշվում, բայց հաղորդվում է, որ այն կունենա 7 մմ հաստություն։
Դեռևս անհայտ է նաև այն, թե որքանով անվտանգ կլինի 7-8 մմ հաստությամբ ծալվող սմարթֆոնի օգտագործումը, եթե բաց վիճակում այն ունենալու է 3,5-4 մմ հաստություն։ Միևնույն ժամանակ, հայտնի չէ նաև՝ ընկերությունը կզոհաբերի՞ սարքավորման ինքնաբավությունը, քանի որ նման բարակ սմարթֆոնի մեջ, անշուշտ, անհնար կլինի հզոր մարտկոց տեղադրելը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում