Օտարերկրացին ինքնաձիգով ներխուժել է Կոտայքի ոստիկանության բաժին և կրակոցներ արձակել․ կան վիրավորներ

Օտարերկրացին ինքնաձիգով ներխուժել է Կոտայքի ոստիկանության բաժին և կրակոցներ արձակել․ կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում շտապ օգնության ավտոմեքենայի կողմից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 45-50 տարեկան մի տղամարդ։ Այս մասին գրում է Shamshyan. com-ը։

Վերջինս հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի աջ կեսի հատվածում։

Աղբյուրի տեղեկությոններով՝ այդ քաղաքացին ինքնաձիգով զինված մտել է  ոստիկանության Կոտայքի բաժին, կրակոցներ արձակել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով ոստիկանության 2 աշխատակից հրազենային վիրավորումով նույնպես տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանություն ներխուժած և կրակոցներ արձակած տղամարդը՝ օտարերկրացի է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում