Ուկրաինացիները կարող են ՌԴ տարածքներին հարվածել բրիտանական զենքերով․ Ջոն Հիլի
Նմանատիպ
ՌԴ տարածքում թիրախներին հարվածներ հասցնելու համար Մեծ Բրիտանիայի կողմից Կիևին մատակարարվող սպառազինության օգտագործման հնարավորությունը չի բացառվում, սակայն հարձակումները պետք է իրականացնեն հենց ուկրաինացիները։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին:
«Մենք Ուկրաինային զենք ենք տրամադրում իր ինքնիշխան տարածքները պաշտպանելու համար, ինչը չի բացառում, որ նրանք կարող են հարվածներ հասցնել Ռուսաստանում գտնվող թիրախներին, բայց դա պետք է անեն իրենք՝ ուկրաինացիները։ Գործողությունը պետք է իրականացվի միջազգային մարդասիրական իրավունքի պարամետրերի և սահմանների շրջանակներում», – ասել է նա BBC Radio 4 ռադիոկայանի եթերում։
Ավելի վաղ Telegraph թերթը, հղում անելով Բրիտանիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնել էր, որ Ուկրաինային թույլ չեն տվել օգտագործել Storm Shadow հրթիռները ՌԴ տարածքի խորքում գտնվող թիրախներին հարվածներ հասցնելու համար: Հստակեցվել է, որ նման թույլտվությունների տրամադրման հարցը, բացի Մեծ Բրիտանիայից, վերաբերում է ևս երկու երկրների։
Հետևեք մեզ նաև Telegram-ում