Լուծվել են Times.am-ի տեխնիկական խնդիրները

Լուծվել են Times.am-ի տեխնիկական խնդիրները

Սիրելի ընթրեցողներ, հարգելի գործընկերներ։ Վերջին ամիսներին Times.am կայքը բախվել էր որոշ տեխնիկական խնդիրների, որոնց պատճառով այն ժամանակ առ ժամանակ չափից ավելի դանդաղում էր, իսկ հաճախ էլ՝ ընդհանրապես անհասանելի դառնում օգտվողների համար։

Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ էր նախ որոշ տեխնիկական վերափոխումներ կատարել կայքի ծրագրային ապահովման համակարգում, բայց նաև՝ ամբողջ կայքը տեղափոխել հատուկ ծրագրավորված սերվերների վրա։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Times.am-ի արխիվները մոտ 14 տարվա նյութեր են պարունակում, վերջին այդ գործողությունը մեծ դժվարությամբ էր առաջ ընթանում։

Սակայն մեր ծրագրավորողներին այնուամենայնիվ հաջողվել է կայքն ամբողջությամբ տեղափոխել նոր սերվերների վրա, ինչի շնորհիվ Times.am-ն այս պահին անխափան և արագ է աշխատում։

Այդուհանդերձ, քանի որ սերվերները նոր են, չենք բացառում, որ առաջիկայում կարող են ծրագրային նոր խնդիրներ առաջանալ։ Ուստի մեր ընթերցողներին և գործընկերներին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ստեղծված վիճակին և պատճառված անհարմարությունների համար հայցում բոլորի ներողամտությունը։

Հարգանքով՝
Times.am-ի խմբագրություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում