Tesla-ն պլանավորում է 2026թ․ մարդանման ռոբոտներ արտադրել
Նմանատիպ
Tesla էլեկտրամոբիլների արտադրողը նախատեսում է 2025թ․ հոսքագծերում օգտագործել մարդանման ռոբոտներին և սկսել դրանց արտադրությունը։ Ինչպես իր X բլոգում գրել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը, նախատեսվում է նաև նման ռոբոտների մասսայական արտադրություն սկսել։
«Հաջորդ տարի Tesla-ն կունենա իսկապես օգտակար ռոբոտներ․ նրանց թիվը՝ ներքին օգտագործման համար, մեծ չի լինի, բայց հույս ունենք, որ 2026-ին կկարողանանք մասսայական արտադրություն սկսել՝ նաև այլ ընկերությունների համար»,-գրել է Մասկը։
Մասկը նաև հայտարարել է, որ հունիսի 14-ին Tesla-ն շահագործման մեջ կդնի մի քանի հազար ռոբոտ՝ ընկերության տարբեր մասնաճյուղերում։
Մարդուն փոխարինող ռոբոտների արտադրություն սկսելու գաղափարը Մասկն առաջ է քաշել դեռևս 2021թ․ օգոստոսին։
Նախագիծը ստացել է Optimus անվանումը․ մոդելը՝ ռոբոտը, կկարողանա բարձրացնել 20 կգ բեռ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում