ԵՄ մի շարք երկրներ Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրել

ԵՄ մի շարք երկրներ Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրել

ԵՄ մի շարք երկրներ Թուրքիայից անօդաչու թռչող սարքեր են պատվիրել: Այդ մասին, ինչպես հաղորդում է ТАСС-ը,  հայտարարել է այդ երկրի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` չհստակեցնելով, թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը:

« Արևմտյան երկրները հիմա մեկը մյուսի հետևից պատվիրում են մեր անօդաչու սարքերը: Չեմ ասի, թե որ երկրներն են դրանք, բայց այն, որ ԵՄ երկրները նման պատվերներ են տալիս մեզ, ցույց է տալիս, թե ինչպես են փոխվել ժամանակները: Անշուշտ, այդ փաստն ուրախացնող է»,-ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը շարունակել է պարծենալ՝ ասելով, թե արդեն ունեն իրենց սեփական ինքնաթիռը, ինչպես նաև արբանյակը, որն ուղարկվել է տիեզերք, և դեռ ավելի հեռուն գնացող նպատակներ ունեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում