Իրանցի գիտնականների ստեղծած սարքը որոշում Է նյարդային հակազդման արագությունը

Իրանցի գիտնականներն ստեղծել են սարք, որը որոշում Է նյարդային հակազդման արագությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Mehr գործակալությունը:

«Այդ սարքը թույլ կտա հետազոտել կենտրոնական նյարդային համակարգի ախտաբանությունների զարգացման աստիճանը»,- պնդում Է սարքի ստեղծողը՝ Ամիր Քաբիրի համալսարանից հետազոտող Ֆարին Զաքային:

Նրա խոսքով՝ ապարատը թույլ կտա հիվանդության վաղ փուլերում ախտորոշել շեղումները հիվանդի նյարդային համակարգի աշխատանքում: «Այս սարքը կատարում Է հիվանդի կենսագործունեության տարբեր ցուցանիշների ութ թեստային չափումներ: Այն կարող Է օգտագործվել ֆիզիկական կուլտուրայի կենտրոններում, հիվանդանոցներում, մանկական հիմնարկություններում»,- պատմել Է գիտնականը:

Ակտուալ կարող Է լինել դրա կիրառումը մարզական բժշկագիտության բնագավառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում