Wildberries-ի հիմնադիրը հեռացել է տնից, իսկ ընկերությունը ընտանիքից խլում են Միրզոյան եղբայրները
Նմանատիպ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տեսանյութ է հրապարակել Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսնու՝ Վլադիսլավի հետ զրույցից, ով պատմել է, որ գործարարների ընտանիքը «լուրջ խնդիրներ ունի ինչպես ընտանիքի ներսում, այնպես էլ հիմնադրված ընտանեկան բիզնեսի հետ»:
«Wildberries ընկերության ակտիվները, որի ստեղծման վրա Վլադիսլավը և Տատյանան 21 տարվա քրտնաջան աշխատանք են ծախսել, հուլիսի սկզբից իրավաբանական մեքենայությունների շնորհիվ Russ Outdoor ընկերության միջոցով արագ անցնում են ուրիշի ձեռքը»,-հայտարարել է Կադիրովը:
Նա տեղի ունեցածն անվանել է «բացահայտ և լկտի ռեյդերական զավթում», որի լծակները գտնվում են «Լևան և Ռոբերտ Միրզոյան եղբայրների, ինչպես նաև մի քանի հայտնի կովկասցիների ձեռքում»:
«Ես չեմ կարող անտարբեր մնալ երկրում կատարվող խոշոր մեքենայությունների հանդեպ, ուստի կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ Տատյանա Վլադիմիրովնային վերադարձնել ընտանիք և պաշտպանել օրինական բիզնեսը», – ասել է Կադիրովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում