«Տեղի ունեցածը Wildberries-ի հաշփտակություն չէ, այլ ամուսնալուծություն»․ Տատյանա Բակալչուկը հերքել է ամուսնուն
Նմանատիպ
Wildberries ընկերության հիմնադիր Տատյանա Բակալչուկը արձագանքել է ամուսնու՝ Վլադիսլավի այն հայտարարությանը, որ ընկերությունը ցանկանում են խլել։ Տատյանայի խոսքով՝ «սա ոչ թե ռեյդերի միջոցով ընկերության հափշտակում է, այլ ամուսնալուծություն»։
Նա նշել է, որ ի սկզբանե ամեն ինչ համաձայնեցվել է Վլադիսլավի հետ, նա անձամբ ներկա է գտնվել միավորված ընկերության նոր կառույցի թոփ-մենեջմենթի շնորհանդեսին։ Որպես ապացույց նա մեջբերել է լուսանկար, որում Վլադիսլավ Բակալչուկը նստած է հանդիպման ժամանակ։
«Wildberries և Russ ընկերությունը շարունակում է աշխատել կայուն ռեժիմով՝ մեր հաճախորդներին ապրանքներով և ծառայություններով ապահովելու համար, բոլոր պարտավորությունները կատարվում են ամբողջ ծավալով։ Համոզված ենք, որ ամուսնալուծության գործընթացի մանրամասները և հուզական կողմերը հետաքրքրություն չեն ներկայացնում գործարար հրապարակումների համար: Մենք կշարունակենք մեր վաճառողներին, գործընկերներին և հաճախորդներին տեղեկացնել նոր հնարավորությունների մասին»,-այս մասին RBC-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տեսանյութ էր հրապարակել Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսնու՝ Վլադիսլավի հետ զրույցից, որում նա պատմել էր, որ գործարարների ընտանիքը «լուրջ խնդիրներ ունի ինչպես ընտանիքի ներսում, այնպես էլ հիմնադրված ընտանեկան բիզնեսի հետ»:
«Wildberries ընկերության ակտիվները, որի ստեղծման վրա Վլադիսլավը և Տատյանան 21 տարվա քրտնաջան աշխատանք են ծախսել, հուլիսի սկզբից իրավաբանական մեքենայությունների շնորհիվ Russ Outdoor ընկերության միջոցով արագ անցնում են ուրիշի ձեռքը»,-հայտարարել էր Կադիրովը:
Նա տեղի ունեցածն անվանել էր «բացահայտ և լկտի ռեյդերական զավթում», որի լծակները գտնվում են «Լևան և Ռոբերտ Միրզոյան եղբայրների, ինչպես նաև մի քանի հայտնի կովկասցիների ձեռքում»:
«Ես չեմ կարող անտարբեր մնալ երկրում կատարվող խոշոր մեքենայությունների հանդեպ, ուստի կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ Տատյանա Վլադիմիրովնային վերադարձնել ընտանիք և պաշտպանել օրինական բիզնեսը», – ասել էր Կադիրովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում