Ժողովրդականություն վայելող երաժիշտներն ավելի քիչ են ապրում, քան մնացած մարդիկ. գիտնականներ

Ժողովրդականություն վայելող երաժիշտներն ավելի քիչ են ապրում, քան մնացած մարդիկ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով BBC-ին, ասված Է ավստրալացի գիտնականների հետազոտության մեջ:

Սիդնեյի համալսարանի պրոֆեսորի գիտական աշխատությունն ընդգրկում Է 13 հազար ամերիկացի երիտասարդների, որոնք մահացել են վերջին 60 տարում:

Պարզվում Է, որ ժողովրդականություն վայելող երաժիշտների կյանքի տեւողությունը գրեթե 25 տարով պակաս Է եղել, քան միջինն ԱՄՆ-ում: Նրանց թվում ինքնասպանությունների, բռնի ու պատահական մահվան դեպքերը նույնպես շատ ավելի հաճախ են հանդիպում, քան սովորական մարդկանց դեպքում, նշվում Է հետազոտության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում