Եվրոպան պետք է ամուր կանգնի ոտքերի վրա՝ անկախ նրանից, թե ով կհաղթի ԱՄՆ-ում․ Չեխիայի վարչապետ

Եվրոպան պետք է ամուր կանգնի ոտքերի վրա՝ անկախ նրանից, թե ով կհաղթի ԱՄՆ-ում․ Չեխիայի վարչապետ

Եվրոպան պետք է ամուր կանգնի իր ոտքերի վրա՝ անկախ նրանից, թե ով կհաղթի այս տարի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: Այս մասին հայտարարել է Չեխիայի վարչապետ Պյոտր Ֆիալան Blesk պարբերականին տված հարցազրույցում:

«Ես արդեն վաղուց եմ ասում, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի երկու տարբերակներին (ԱՄՆ նախագահական ընտրություններում իրադարձությունների զարգացմանը – խմբ.), երկու դեպքում էլ դա կնշանակի, որ մեզ անհրաժեշտ է ավելի շատ հենվել սեփական ոտքերի վրա», – ասել է Ֆիալան՝ պատասխանելով ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակի մասին հարցին:

Ֆիալայի խոսքով՝ գործող նախագահ Ջո Բայդենի ընտրապայքարից դուրս գալը չի զարմացրել իրեն։ Ինչպես կարծում է վարչապետը, ԱՄՆ գործող փոխնախագահ Քամալա Հարիսի ընտրապայքարի մեջ մտնելն արտացոլում է դեմոկրատների ձգտումը առաջադրել մի մարդու, ում թեկնածությունն առավել լեգիտիմություն կունենար և կհամապատասխաներ ավանդույթին՝ արդեն կայացած առաջնային ընտրությունների համատեքստում: Ֆիալան հիշեցրել է, որ Հարիսը երկրորդ ժամկետով առաջադրվել է որպես փոխնախագահի թեկնածու:

Չեխիայի վարչապետը հիշել է նաև իր գարնանային այցը Վաշինգտոն և Բայդենի հետ մեկ ժամ տևած զրույցը: Ֆիալայի խոսքով՝ դա շատ լարված զրույց էր, որի ընթացքում Բայդենը հոգեպես առողջ տեսք ուներ, ամբողջովին կենտրոնացած էր թեմայի վրա, ցույց տվեց Եվրոպայի և եվրոպական գործերի գերազանց իմացություն: Ֆիալան խոստովանել է, որ Բայդենի ձայնն իրեն ավելի թույլ է թվացել, բայց վստահեցրել է, որ չի զգացել, որ ԱՄՆ նախագահին կաշկանդում են ինչ-որ սահմանափակումներ, որոնք կխանգարեն նրան մինչև ժամկետի ավարտը պաշտոնավարել: Սակայն բաց է մնացել Բայդենի՝ ևս չորս տարի նախագահի պարտականությունները կատարելու ունակության հարցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում